Նախատեսվում է Մառնեուլիի մայիսի 26-ի փողոցի կոյուղու ցանցի վերականգնում
Մառնեուլիի մայիսի 26-ի N56 կոյուղու ցանցի վերականգնման աշխատանքները տեղական ինքնակառավարումը նախատեսում է ձեռք բերել 65058 լարիով։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախագիծը ներառում է 4 փոքր երկարությամբ կոյուղու կոլեկտորներ, որոնք միացված են գործող կոյուղու ցանցին։

«Աշխատանքային նախագիծը կազմելու համար կատարվել են դաշտային աշխատանքներ՝ գույքագրում եւ տեղագրական քարտեզ։ Տոպոգեոդեզիական հետազոտությունների ընթացքում կոյուղու բաշխիչ ցանցը հետագծվել է երկայնական և լայնակի պրոֆիլների նկարահանման միջոցով»,- գրված է մրցութային փաստաթղթերում։

Կոյուղու ցանցի վերականգնման մրցույթը Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է ապրիլի 21-ին։ Թեկնածուները դրան կկարողանան մասնակցել ապրիլի 29-ից մայիսի 2-ը։ Հաղթողը պարտավոր է աշխատանքներն ավարտել պայմանագրի ստորագրումից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


Print