2022 թվականին Մառնեուլիում 448 նորածին է ծնվել

2022 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Մառնեուլիի քաղաքապետարանի երկու ծննդատներում ծնվել է 448 երեխա։

«Ռադիո Մարնեուլին» տեղեկություն է խնդրել Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի և «Ջեո Հոսպիտալի» ծննդատներից, «Ավերսիում» մեզ ասացին, որ հունվարից մինչ օրս բուժհաստատությունում ծնվել է 202 երեխա։

«Հունվարի 1-ից ի վեր մեր ծննդատանը ծնցել է 98 իգական և 104 արական սեռի երեխա»։

Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» ծննդատանը հունվարի 1-ից ի վեր ծնվել է 246 երեխա։ Բուժհաստատությունից հայտնել են, որ հղիների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարի։

«Այս տարի գրանցված հղիությունների թիվը մի փոքր պակաս է։ 2022 թվականի սկզբից մեր ծննդատանը ծնվել է 151 տղա և 95 աղջիկ»,- ասել են «Ջեո Հոսպիտալ»-ի ծննդատանը։

Մառնեուլիի մունիցիպալիտետում 2021 թվականին ծնվել է 1595 երեխա։ Նրանցից 847-ը արական սեռի, 741-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ է։ Ինչը յոթ երեխա պակաս է 2020 թվականի վիճակագրությունից։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google