2022 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Մառնեուլիի քաղաքապետարանի
երկու ծննդատներում ծնվել է 448 երեխա։
«Ռադիո Մարնեուլին» տեղեկություն է խնդրել Մառնեուլիի «Ավերսի»
կլինիկայի և «Ջեո Հոսպիտալի» ծննդատներից, «Ավերսիում» մեզ ասացին, որ
հունվարից մինչ օրս բուժհաստատությունում ծնվել է 202 երեխա։
«
Հունվարի 1-ից ի վեր մեր ծննդատանը ծնցել է 98 իգական և 104
արական սեռի երեխա»։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» ծննդատանը հունվարի 1-ից ի վեր ծնվել է 246
երեխա։ Բուժհաստատությունից հայտնել են, որ հղիների թիվն ավելի քիչ է,
քան նախորդ տարի։
«
Այս տարի գրանցված հղիությունների թիվը մի փոքր պակաս է։
2022 թվականի սկզբից մեր ծննդատանը ծնվել է 151 տղա և 95 աղջիկ»,-
ասել են «Ջեո Հոսպիտալ»-ի ծննդատանը։
Մառնեուլիի մունիցիպալիտետում 2021 թվականին ծնվել է 1595 երեխա։
Նրանցից 847-ը արական սեռի, 741-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ է։ Ինչը
յոթ երեխա պակաս է 2020 թվականի վիճակագրությունից։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան