Մառնեուլիի քաղաքապետը 2021 թվականին աշխատավարձի տեսքով ստացել է 26222 լարի
Քենան Օմարովը Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում հրապարակել է սեփականության առաջին հայտարարագիրը։ Մառնեուլիի քաղաքապետի 2022 թվականի մարտի 28-ին հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Օմարովը Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաբիրքենդ գյուղում ունի 100993 քառակուսի մետր հողատարածք, որը նա նվեր է ստացել 2016թ։ Մառնեուլիի քաղաքապետին է պատկանում նաև 2677 քմ հողատարածքի 25%-ը։

Մառնեուլիի քաղաքապետի կինը ՝ Սամիրա Բալակիշիևան 2019 թվականին 50 հազար դոլարով 80,7 քմ մակերեսով բնակարան է գնել Թբիլիսիում։ Բալակիշիևան նաև Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող 196 քմ կոմերցիոն տարածքի համասեփականատերն է։ Ըստ Քենան Օմարովի ունեցվածքի հայտարարագրի՝ Բալակիշիեւային տարածքը նվիրել են 2017թ։ Հայտարարագրում նվիրողի ինքնությունը նշված չէ:

Ինչպես նախորդ տարի, Օմարովն ու նրա կինը դեռ շարժական գույք չունեն։

Քենան Օմարովի հրապարակած ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ստացել է 26222 լարի և 46 թեթրի աշխատավարձ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google