Մառնեուլիի քաղաքապետը 2021 թվականին աշխատավարձի տեսքով ստացել է 26222 լարի
Քենան Օմարովը Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում հրապարակել է
սեփականության առաջին հայտարարագիրը։
Մառնեուլիի քաղաքապետի 2022 թվականի մարտի 28-ին հրապարակված
հայտարարագրի համաձայն՝ Օմարովը Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաբիրքենդ
գյուղում ունի 100993 քառակուսի մետր հողատարածք, որը նա նվեր է
ստացել 2016թ։ Մառնեուլիի քաղաքապետին է պատկանում նաև 2677 քմ
հողատարածքի 25%-ը։
Մառնեուլիի քաղաքապետի կինը ՝ Սամիրա Բալակիշիևան 2019 թվականին 50
հազար դոլարով 80,7 քմ մակերեսով բնակարան է գնել Թբիլիսիում։
Բալակիշիևան նաև Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող 196 քմ
կոմերցիոն տարածքի համասեփականատերն է։ Ըստ Քենան Օմարովի ունեցվածքի
հայտարարագրի՝ Բալակիշիեւային տարածքը նվիրել են 2017թ։
Հայտարարագրում նվիրողի ինքնությունը նշված չէ:
Ինչպես նախորդ տարի, Օմարովն ու նրա կինը դեռ շարժական գույք
չունեն։
Քենան Օմարովի հրապարակած ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝ 2021
թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում
Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ստացել է 26222
լարի և 46 թեթրի աշխատավարձ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան