Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից 77 տարի է անցել
Այսօր՝ մայիսի 9-ին, լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։

Թբիլիսիի Վակե զբոսայգում ավանդաբար նշում էին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, սակայն տեղում ընթացող վերականգնողական աշխատանքների պատճառով Թբիլիսիի քաղաքապետարանը վետերաններին առաջարկում է հավաք Կիկվիձեի այգում։ Չնայած ավանդական համագումարը քաղաքապետարանի կողմից Կիկվիձեի այգի տեղափոխելուն, որոշ քաղաքացիներ դեռ այսօր առավոտյան գնում են Վակեի այգի։

Ինչ վերաբերում է Կիկվիձեի այգուն, ապա Վրաստանի կառավարության ներկայացուցիչները նախատեսում են այցելել այն առավոտյան՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը։

Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ որպես ամենամեծ և արյունալի հակամարտություն: Պատերազմը, որը տեւեց 1939-1945 թվականներին, խլեց 300 հազար վրացիների կյանք: Մարտերը տեղի են ունեցել 40 նահանգների տարածքում։

Նշենք, որ աշխարհի շատ երկրներում մայիսի 8-ին նշվում է Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, ինչին հասարակության մի մասը կոչ է արել Վրաստանի կառավարությանը, սակայն նրանք չեն կիսել այս դիրքորոշումը։

«Ռադիո Մառնեուլի»

Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google