Այսօր՝ մայիսի 9-ին, լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում
ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։
Թբիլիսիի Վակե զբոսայգում ավանդաբար նշում էին Հայրենական մեծ
պատերազմում հաղթանակի օրը, սակայն տեղում ընթացող վերականգնողական
աշխատանքների պատճառով Թբիլիսիի քաղաքապետարանը վետերաններին
առաջարկում է հավաք Կիկվիձեի այգում։ Չնայած ավանդական համագումարը
քաղաքապետարանի կողմից Կիկվիձեի այգի տեղափոխելուն, որոշ քաղաքացիներ
դեռ այսօր առավոտյան գնում են Վակեի այգի։
Ինչ վերաբերում է Կիկվիձեի այգուն, ապա Վրաստանի կառավարության
ներկայացուցիչները նախատեսում են այցելել այն առավոտյան՝ ֆաշիզմի դեմ
հաղթանակի օրը։
Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ որպես ամենամեծ
և արյունալի հակամարտություն: Պատերազմը, որը տեւեց 1939-1945
թվականներին, խլեց 300 հազար վրացիների կյանք: Մարտերը տեղի են
ունեցել 40 նահանգների տարածքում։
Նշենք, որ աշխարհի շատ երկրներում մայիսի 8-ին նշվում է Ֆաշիզմի դեմ
հաղթանակի օրը, ինչին հասարակության մի մասը կոչ է արել Վրաստանի
կառավարությանը, սակայն նրանք չեն կիսել այս դիրքորոշումը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան