Մառնեուլիում երկու վետերաններ նշում են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը

Այսօր՝ մայիսի 9-ին, լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։

Մառնեուլիում ապրում են Հայրենական պատերազմի երկու վետերաններ ՝ 98-ամյա Հուսեյն Վալիևը և 96-ամյա Զիաթխան Կիրյակովը։ Մառնեուլիի քաղաքապետը վետերանների համար 208 լարի և 30 թեթրի նվեր է գնել։ Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների բարեկեցության և աջակցության ծառայության ղեկավար Գիորգի Մեուրմիշվիլին դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝ բյուջեից միջոցներ հատկացնելու խնդրանքով։

«Ինչպես գիտեք, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից անցել է 77 տարի։ Այս պատերազմը մարդկության պատմության մեջ գրանցվեց որպես ամենաարյունալի ու ավերիչ իրադարձություն։ Հեռանալով Վրաստանից՝ տասնյակ հազարավոր մարտիկներ կռվեցին ֆաշիստ զավթիչների դեմ, որոնք բարեխղճորեն իրենց պարտքը կատարեցին ազգի ու երկրի առաջ։ Կռվողներից շատերը չեն կարողացել վերադառնալ հայրենիք, իսկ վերադարձածների մեծ մասն արդեն մեզ հետ չէ։ Մառնեուլիի մունիցիպալիտետում միայն երկու վետերան է ողջ։ Նրանք, անկասկած, արժանի են մեր ամենամեծ սիրուն և ուշադրությանը։ Տեղին եմ համարում ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հերոսներին և ծաղկեպսակներ դնել նրանց հուշակոթողներին, իսկ պատերազմի վետերաններին՝ Հուսեյն Վալիևին և Զիաթխան Կիրյակովին նվերներ հանձնել։ Խնդրում ենք համապատասխան ծառայությանը հանձնարարել օրենքով նախատեսված կարգով իրականացնել գնումների հետ կապված աշխատանքներ»,- գրել է Գիորգի Մեուրմիշվիլին։

Լոբի, բրինձ, մրգային հյութ, խտացրած կաթ, ձեթ և գինի, սա այն ապրանքների ցանկն է, որոնք տեղական իշխանությունները պարզեցված ձևով գնել են երկու վետերանների համար։

Անցյալ տարի Մառնեուլին ունեցել է հայրենական պատերազմի հինգ վետերան։

Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ որպես ամենամեծ և արյունալի հակամարտություն: Պատերազմը, որը տեւեց 1939-1945 թվականներին, խլեց 300 հազար վրացիների կյանք: Մարտերը տեղի են ունեցել 40 նահանգների տարածքում։

Նշենք, որ աշխարհի շատ երկրներում մայիսի 8-ին նշվում է Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, ինչին հասարակության մի մասը կոչ է արել Վրաստանի կառավարությանը, սակայն չի կիսել նրանց դիրքորոշումը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google