Մառնեուլիի մշակութային կենտրոնում կայացավ Խոժոռնիի դպրոցի կողմից կազմակերպված երաժշտական մրցույթը
Այսօր՝ մայիսի 10-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Եվ երգի համար ստեղծվեց մարդը» երաժշտական մրցույթ»։ Միջոցառման կազմակերպիչը՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղի հանրակրթական դպրոցի վրացերենի ուսուցչուհի Լալի Մարգիանին «Ռադիո Մարնեուլիին» ասաց, որ մրցույթի նպատակն է որ վրացալեզու համայնքում խթանել գեղագիտական խմբակային առարկաները և վրացերենի հանրաճանաչությունը։

«Այսօր Մառնեուլիի մշակութային կենտրոնում Մառնեուլիի քաղաքապետարանի ոչ վրացալեզու դպրոցներում երգող աշակերտների օրն է։ Մրցույթը Խոժոռնիի հանրակրթական դպրոցի և իմ նախաձեռնությունն է։ Մասնակիցները Մառնեուլիի քաղաքապետարանի ութ հանրակրթական դպրոցներից են՝ Շաումիանիի N3, Զեմո Սարալիի, Շուլավերիի N2, Մառնեուլիի N8, Դամիայի , Գյուլուբաղի և Սաբիրքենդի հանրակրթական դպրոցները։ Մրցույթում բացի աշակերտներից ընդգրկված են ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները ևս»,- ասաց Լալի Մարգիանին։

Ըստ կազմակերպչի՝ մրցույթի մասնակիցներին կգնահատեն ժյուրիի հատուկ հրավիրված չորս անդամները, որոնք հաղթողներին կպարգեւատրեն նվերներով։ Միջոցառմանը զուգահեռ ընթանում էր նաև աշակերտների նկարների ցուցահանդես-վաճառքը։
Կազմակերպիչ Լալի Մարգիանիի խոսքով, այսօրվա միջոցառումը փորձնական է և ապագայում կարող է ավելի լայն մասշտաբներ ստանալ:

Երաժշտական մրցույթին մասնակցում էին Մառնեուլիի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հրավիրված հյուրեր։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google