Մառնեուլիում սիմուլյացիոն խաղ է անցկացվել՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության թեմայով
Ընտանեկան բռնության խնդիրների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով այսօր՝ մայիսի 11-ին, Մառնեուլիում անցկացվեց սիմուլյացիոն խաղ։ Դասընթացի մոդուլը բաղկացած է 8 տարբեր բռնության ենթարկված կանանց պատմություններից, որոնք հարմարեցված են վրացական իրականությանը։ «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Կանանց տեղեկատվական կենտրոնի ծրագրի համակարգող Նանա Չիկովանին ասաց, որ սիմուլյացիոն խաղը և քննարկումը նոր ուսուցման մոդուլ է, որն ուղղված է կանանց և ընտանեկան բռնության մասին իրազեկվածության բարձրացմանը:

Կանանց տեղեկատվական կենտրոնի թրեյներ և փորձագետ Մայա Կուպրավա-Շարվաշիձեն ասաց, որ շատ կարևոր է վերապատրաստման մոդուլը, որի օգնությամբ մասնակիցներն իրենց դնում են բռնության ենթարկված կնոջ տեղ։

"Թրեյնինգը ընդամենը երկու ժամ է տևել, եւ մենք շատ բան ենք հասցրել այս երկու ժամվա ընթացքում։ Առաջինը զոհի հանդեպ կարեկցանք ցուցաբերելն է, երկրորդը՝ հասկանալ, թե զոհն ինչ ճանապարհով է գնում։ Ընդհանուր առմամբ, այս թրեյնինգի նպատակն է իմանալ, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին և զարգացնել կարեկցանքը: Այստեղ մենք արձանագրում ենք, թե ինչ է կատարվում երկրում, ինչ տեսակի ծառայություններ ունենք, ինչպես կարող ենք օգնել նրանց, ինչ է անում պետությունն այս պահին և ինչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը տուժածներին աջակցելու համար" - ասել է Մայա Կուպրավա-Շարվաշիձեն։


Դասընթացի մասնակից Ֆարիզ Դաշդամիրովը «Ռադիո Մարնեուլի»-ին ասաց, որ ինքը ավելի լավ է հասկանում, թե ինչ կանայք են բռնության ենթարկվել և ինչի միջով են նրանք ստիպված անցնում սիմուլյացիոն խաղի միջոցով: Հույս ունենք, որ քաղաքապետարանում նմանատիպ հանդիպումները կշարունակվեն ապագայում ևս։

Դասընթացն անցկացվել է Կանանց տեղեկատվական կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի Կանանց աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են դասընթացներ Քվեմո Քարթլիում և Գուրիայում: Ինչպես նշեց Կանանց տեղեկատվական կենտրոնի ծրագրերի համակարգող Նանա Չիկովանին, երկու տարվա համար նախատեսված է ընդհանուր առմամբ 80 թրեյնինգ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print