Քաղաքապետարանի հարակից տարածքի վերականգնման մրցույթը կրկին տապալվել է

Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից տարածքի վերականգնման մրցույթը երկու անգամ տապալվել է։

Քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման բակի բարեկարգման առաջին փորձը կատարել է 2022 թվականի մարտի 18-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 18-ին։ Երկու դեպքում էլ մրցույթը տապալվել է, ոչ մի ընկերություն չի մասնակցել դրան։ Քաղաքապետարանը հավանաբար պետք է փորձի աշխատանքների համար հատկացված 720202 լարիի տենդերը նորից հայտարարել։

Քաղաքապետարանի բակերի բարեկարգման ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել հանգստի համար կանաչ տարածքներ, տեղադրել նստարաններ, տեղադրել աղբամաններ և տեղադրել դեկորատիվ լապտերներ արտաքին լուսավորության համար։
Քաղաքապետարանի հարևանությամբ կկազմակերպվի երկու ավտոկայանատեղի։ Քաղաքապետարանից ձախ կողմում գտնվող ավտոկայանատեղին նախատեսված է քաղաքապետարանի հյուրերի համար, իսկ հետևի ավտոկայանատեղին ՝ անձնակազմի համար:

«Կանաչապատման նախագիծը ներառում է՝ գործող եզրաքարերի ապամոնտաժում, խճապատում, ասֆալտապատում, աստիճաններ, բազալտե և գրանիտե արահետներով ու եզրաքարերով նոր ուղիների ձևավորում, նոր ասֆալտի կազմակերպում, տարածքի բարեկարգում՝ բազմամյա ծառերով և բույսերով», -Նշված է նախագծի փաստաթղթում։

Վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ գումարը 100%-ով հոգում է Մառնեուլիի քաղաքապետարանը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print