Մառնեուլիի շատրվանի վրա Մայիսի 26-ի շնորհավորական պաստառի տեղադրման համար քաղաքապետարանը ծախսել է 1899 լարի և 99 թեթրի

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մայիսի 26-ի համար, Մառնեուլիի կենտրոնական հրապարակում շատրվանի վրա պաստառի տեղադրման համար պարզեցված գնում է կատարել «Օպտիմալ Սերվիս» ՍՊԸ-ի հետ:


Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների պաշտպանության և քաղաքապետարանի վերահսկողության նախարարի պաշտոնակատար Ադավիթ Արոշիձեն դիմել է Մառնեուր լիի քաղաքապետ Քենան Օմարովին՝ պաստառ տեղադրելու խնդրանքով։

«Ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 26-ին Վրաստանը նշում է ազգային տոնը՝ պետական անկախության օրը։
Հրապարակում՝ շատրվանի մոտ, նպատակահարմար եմ համարում տեղադրել Անկախության տոնի շնորհավորական պաստառ (26*3 չափսի)՝ դիզայնով, տեղադրմամբ և ապամոնտաժմամբ
», - նշված է գնումների պարզեցված հաշվետվության քարտում։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մայիսի 26-ին Անկախության տոնի առթիվ 1899 լարի և 99 թեթրի կվճարի ՝ Մառնեուլիի կենտրոնական հրապարակում պաստառ տեղադրելու համար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google