Մառնեուլիում 20 մետրանոց դրոշ է ծածանվել
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մայիսի
26-ի համար քաղաքի մուտքի մոտ 20 մետրանոց դրոշ է բարձրացրել։
Դրոշը բարձրացնելու որոշումն ընդունել է Մառնեուլիի քաղաքապետարանի
տեղական ինքնակառավարումը ապրիլի 28-ի սակրեբուլոյի նիստում։
Մառնեուլիի քաղաքապետարանը դրոշը գնել է պարզեցված ձևով։
Մառնեուլի քաղաքի մուտքի մոտ բարձրացվել է 20 մետր բարձրությամբ դրոշ,
որի համար քաղաքապետարանը ծախսել է 13 հազար 585 լարի։
Բացի դրոշը բարձրացնելուց, Մառնուելայում անցկացվում են տարբեր
միջոցառումներ՝ կապված Անկախության օրվա հետ։ Միջոցառումը կմեկնարկի
ժամը 14:00-ին։
• Երաժշտական և թատերական ներկայացումներ
• Պատմական ցուցահանդեսներ
• Վրացական ժողովրդական ավանդույթների անկյուններ
• Սպորտային գործունեություն
• Մրցույթներ, մանկական ներկայացումներ և շոուներ
• Եզրափակիչ համերգ ժամը 17։10-ին
Ալիլո անսամբլ, Ռեզո խումբ և երեխաներ
Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ Ամենակարևոր տոնը
թվագրվում է 1918 թ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան