Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնը երեխաների
պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
հունիսի 1-ին հրավիրում է մառնեուլցի երեխաներին ժամանցային շոուի։
Այս մասին տեղեկություն է տարածում Մշակույթի կենտրոնի ֆեյսբուքյան
էջը։
«
Հրավիրում ենք ժամանցի բազմազան շոու ծրագրերի։ Հատուկ
Մառնեուլի երեխաների համար։ Italuir Street Performance, Մառնեուլիի
մշակութային կենտրոնի վոկալ ստուդիայի սաներ և MidNight
խումբը»,- գրված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 13:00-ին Մառնեուլիի մշակութային կենտրոնի
հարակից հրապարակում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան