Այսօր՝ հունիսի 1-ին, Մառնեուլիի մանկապարտեզներում գրանցումները
սկսվել են և կշարունակվեն մինչև հունիսի 30-ը։
Ըստ «Ռադիո Մառնեուլի»-ին մանկապարտեզների միության ղեկավար Զաուր
Կարամովի տված հարցազրույցի , առավոտից մանկապարտեզները մարդաշատ են,
գրանցումներն ընթանում են առանց խախտումների՝ հավելելով ասել է, որ
այս տարի Մառնեուլիի մանկապարտեզներ կարող են ընդունվել մոտ 1000
երեխա։
«
Երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 22-ին եւ կավարտվի
սեպտեմբերի 2-ին, երկրորդ փուլով կգրանցվեն այն երեխաները, ովքեր
առաջին անգամ չեն կարողացել գրանցվել։ Այս տարի իրավիճակն ավելի լավ
է։ Առաջին մանկապարտեզը բացվում է ու այս տարի այստեղ կարող ենք մոտ
190 երեխա տեղավորել, Սաիմերլոյի մանկապարտեզում մոտ 40 երեխա, երրորդ
մանկապարտեզում 100-ից ավելի երեխա կարող ենք տեղավորել։ Հիմա ստույգ
թիվ չունենք, երկրորդ փուլից հետո կիմանանք, թե քանի երեխա ենք
ընդունել խնամատար հաստատություններում»,- ասել է
Քարամովը։
Ընդհանուր առմամբ գործում է 14 մանկապարտեզ, 2022 թվականին 11
մանկապարտեզ է վերսկսել գործընթացը, քանի որ երկուսում վերանորոգման
աշխատանքներ էին իրականացվել, իսկ մեկը՝ վթարային էր։ Զաուր Քարամովի
խոսքով, 2022-2023 թվականներին կրթությունը կվերսկսվի Մառնեուլիի թիվ
1 և Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզներում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան