Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 25 9900 լարիի
մրցույթ է հայտարարել ռազմական քաղաքի մարզադաշտի,
շրջակա տարածքի մարզման սիմուլյատորների, մանկական ատրակցիոնների
վերականգնման և Գամսախուրդիա փողոցի վրա գտնվող արհեստական
ծածկույթով, կոմբինացված մինի ֆուտբոլի դաշտի վերականգնողական
աշխատանքների ձեռքբերման համար։
Նախկին ռազմական քաղաքի N1 բնակավայրի թիվ 7 շենքին հարակից
մինի մարզադաշտի վերականգնման և հրապարակի ձևավորման նախագծով
նախատեսվում է ՝
Նշված վայրում կիրականացվեն ապամոնտաժման և տեղադրման աշխատանքներ,
ապամոնտաժման աշխատանքների շրջանակում կհեռացվի վնասված մարզադաշտի
վնասված ցանկապատն ու ծածկը, կապամոնտաժվի առկա վնասված
սիմուլյատորներից մեկը՝ ըստ տեղադրման աշխատանքների։ Հրապարակում
հանգստի գոտիներ կլինեն, մանկական խաղահրապարակ՝ վերականգնված
ատրակցիոններով, խաղահրապարակը շրջափակվելու է ռետինե եզրաքարով,
կանաչապատվելու է, հրապարակում կտնկվի երկու տեսակի դեկորատիվ կարմիր
ալուչա և կեղծ ակացիա։
Գամսախուրսիայի փողոցի մինի մարզադաշտի
վերականգնման և հրապարակի ձևավորման նախագծով նախատեսվում է
՝
Նշված վայրում կիրականացվեն ապամոնտաժման և տեղադրման աշխատանքներ։
Նախագծի համաձայն ապամոնտաժման աշխատանքներից կհեռացվեն մինի
մարզադաշտի վնասված բեկորները, ինչպես նաև ծածկույթը և վնասված LED
լույսերը ։ Ըստ տեղադրման աշխատանքների՝ կվերանորոգվեն ռետինե և
արահետի դեկորատիվ ծածկը, ռետինե եզրաքարերը, մարզադաշտի պարիսպը,
տրիբունաները, led լույսերը և գործող սիմուլյատորները։
Մրցույթին մասնակիցները կկարողանան մասնակցել հունիսի 10-13-ը։
Հաղթողը պարտավոր է աշխատանքները ներկայացնել Մառնեուլիի
քաղաքապետարան պայմանագրի ստորագրումից հետո 90 օրացուցային օրվա
ընթացքում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան