Մառնեուլիի մանկապարտեզների միությունը 2500 լարիի ջուր է գնել

Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզների միությունը Ալգեթիի մանկապարտեզի համար գնել է 2500 լարիի ջուր:



10 հատ 19 լիտրանոց ջուրը գործակալությունը պարզեցված կարգով գնել է ՍՊԸ «Բորժոմի ջուր»-ից։ Ինչպես ասում է մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, Ալգեթի մանկապարտեզի համար առաջին անգամ չէ, որ խմելու ջուր ենք գնում։ Այս փուլում այգին ապահովված է միայն տեխնիկական ջրով։

«Ալգեթի մանկապարտեզն ունի միայն տեխնիկական ջուր, որը հիմնականում օգտագործվում է սպասքի կամ այլ անհրաժեշտ իրերի համար։ Մենք 1 տարի ժամկետով ջուր ենք գնել, և այն մատակարարվում է մանկապարտեզին ըստ պահանջարկի»,- ասել է Զաուր Կարամովը։

Մանկապարտեզների միության ղեկավարի խոսքով՝ այս քանակի ջուր իրենք պետք է ձեռք բերեն միայն Ալգեթիի մանկապարտեզի համար։ Քաղաքապետարանի մյուս մանկապարտեզները նման խնդիր չունեն։

Մառնեուլիում գործում է 14 մանկապարտեզ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google