Մառնեուլիում անցկացվել է «Շին» բազմազգ փառատոնը
Հունիսի 12-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղում, Ալգեթի գետի տարածքում, անցկացվել է «Շին» բազմազգ փառատոնը։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էին լուսանկարների և նկարների ցուցահանդեսներ, շուկա, որտեղ վաճառվում էին տարբեր ձեռագործ աշխատանքներ և ծաղիկներ, փառատոնային զարդարանքներ և այլն։
Բազմաէթնիկ փառատոնի առաջին մասը բացվեց հայկական հատվածով, որտեղ ներկայացված էին Փարաջանովի ստեղծագործությունները, Սայաթնովայի աշուղական ստեղծագործությունները և նռան ծառը։

Փառատոնի երկրորդ մասում ներառված էր ադրբեջանական անկյունը, որտեղ երաժշտական համարով հանդես եկավ աշուղ Թինա Նարգիլե Մեխդիեւան։
Վրացական մասում Գոդերձի Չոխելիի «Զգացմունքների զգացումը» ներկայացրեցին Մարո Ջոխաձեն և Գիգո Կվալիաշվիլին։

Փառատոնի երաժշտական մասի հետ մեկտեղ ներկայացված էին «Բազմազգ օրորոցային» և վրացական, ադրբեջանական և հայկական պարային համարներ։

«Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովն ասաց, որ բազմազգ փառատոնը կարևոր է Մառնեուլիի համար, քանի որ այն լավ է ցույց տալիս Մառնեուլիի բազմազանությունը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մառնեուլիի մշակույթի տան ցանկացած աշխատակցի այսօրվա միջոցառումն անցկացնելու համար, ինչպես նաև այս փառատոնի, այս գեղեցիկ երեկոյի կազմակերպիչներին։ Իհարկե, նման մշակութային միջոցառումները կշարունակվեն։ Ինչպես այսօր սկսեցինք Ալգեթիում, նույն օրինակը կշարունակվի նաև Մառնեուլիի մունիցիպալիտետի տարբեր գյուղերում և նաև մեր քաղաքում», - ասել է Քենան Օմարովը։

Մառնեուլիի քաղաքապետի հետ փառատոնին ներկա էին Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն և Մառնեուլիի ու Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին։

«Շատ ուրախ եմ, որ այսօր Մառնեուլիի քաղաքապետարանում ՝ մի քաղաքապետարան, որը բազմազանության, համակեցության խորհրդանիշ է, անցկացվեց բազմազանության շատ կարեւոր, շատ գեղեցիկ փառատոն։ Այս փառատոնն անցկացվեց ամենաբարձր մակարդակով, և հուսով եմ, որ այն կդառնա ավանդույթ և ամեն տարի կամրապնդվի ու կզարգանա, և մենք ամբողջ Վրաստանին ցույց կտանք, թե ինչպես կարող ենք միասին ապրել և կիսել միմյանց մշակույթը», - ասել է Զաուր Դարգալին։

Հաղթեց Մառնեուլիի մշակութային կենտրոնի կազմակերպած «Շին» բազմազգ փառատոնը։ Մառնեուլիի քաղաքապետարանը և Մշակույթի կենտրոնը փառատոնի կազմակերպման համար կնքել են ընդհանուր առմամբ 8 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 40120 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google