Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
ամբողջությամբ վերականգնել և վերակառուցել քաղաքի Ռուսթավելի փողոցը։
Քաղաքապետարանը նախագծային փաստաթղթերի պատրաստման համար 118 000
լարիի մրցույթ է հայտարարել։ Կենտրոնական պողոտայի գնահատված
երկարությունը 2750 մետր է։ Աշխատանքները կսկսվեն մայիսի 26-ի փողոցից
և կավարտվեն Սամեդ Վուրղունի հրապարակում։ Նախագծային փաստաթղթի
նկարագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է կազմակերպել
ջրահեռացման ցանց, սահմանել կայանատեղեր և տեղադրել արգելող
կարգավորող նշաններ, կազմակերպել անցումներ, հաշմանդամություն ունեցող
անձանց համար հարմարեցված մայթեր և այլն։
«Տրանսպորտի և կայանատեղիների ցանցը անկազմակերպ է։
Ավտոկայանատեղին քաոսային է։ Քաղաքային տրանսպորտի համար կանգառներ
գրեթե չկան։ Օրվա որոշակի ժամերին փողոցում կուտակումներ են լինում,
խցանումներ են առաջանում։ Փողոցում գրեթե տեղադրված չեն կենցաղային
աղբի տարաներ ։ Փողոցի ողջ երկարությամբ բարձր ճնշման գազատար է, որը
տեղ-տեղ դասավորված է վերին մայթին։ Այս ճանապարհի ասֆալտ/բետոնե
ծածկը ամորտիզացված է, նկատվում են փոսեր, երկայնական և լայնական
ճաքեր։ Նմանատիպ ճաքեր կան հետիոտների մայթերին։ Ծրագրով ճանապարհի
երկայնական և լայնական պրոֆիլները չեն համապատասխանում նորմերին, ինչը
խոչընդոտում է հետիոտների և տրանսպորտային միջոցների անվտանգ
տեղաշարժին»,- ասված է ծրագրի տեղանքի նկարագրության
մեջ։
Նախագծային փաստաթղթային ծառայությունների գնման մրցույթը Մառնեուլիի
քաղաքապետարանը հայտարարել է հունիսի 20-ին։ Թեկնածուները դրան
կկարողանան մասնակցել հուլիսի 5-8-ը։ Նախագծի մշակումից հետո
քաղաքապետարանը պետք է մրցույթ հայտարարի աշխատանքների մեկնարկի
համար, Ռուսթավելի փողոցի ամբողջական վերականգնման/վերակառուցման
նախահաշվային ընդհանուր արժեքը 7 000 000 լարի է։
Պայմանագրի գործողության ժամկետը որոշվում է պայմանագրի կնքման
օրվանից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․
՝ Մարգարիտա Միսկարյան