Աղքյորփի գյուղի դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց ամբուլատորիայի շենքում
Մառնեուլիի քաղաքապետարանի Աղքյորփի գյուղի հանրակրթական դպրոցում հնչեց 2022-2023 ուսումնական տարվա առաջին զանգը։

Ուսումնական հաստատության շենքի վթարային վիճակի պատճառով ուսումնական գործընթացը կշարունակվի գյուղում գտնվող բժշկական կենտրոնում։ Դպրոցն ավելի քան 100 տարեկան է։ Ուսուցիչների խոսքով՝ շենքի վիճակը վատացել է Դմանիսում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Ենթադրվում է, որ կկառուցվի նոր դպրոց, որտեղ, ի տարբերություն հնի, կլինի բուֆետ, մարզադահլիճ, լաբորատորիա, կանոնակարգված դասասենյակներ։



«Այս շենքը շատ հին է, նույնիսկ դպրոցի համար չի նախատեսված, նախկինում կոլտնտեսության շենք է եղել, ժամանակավոր տրվել է դպրոցին, հիմա մենք ժամանակավոր հիվանդանոցի շենքում ենք, բայց գիտենք, որ նոր դպրոց է կառուցվելու։ Բուֆետ չկա 8 դասաժամ ունեցող երեխաներին անպայման պետք է, մարզադահլիճ ևս չունենք, լեռնային շրջան է, հաճախ ձյուն, անձրև ու քամի է, ո՞նց կարող է ուսուցիչը այդ ժամանակ դրսում դասավանդել։ Ստիպում են դասարանում դասավանդել, ինչը երեխաների շրջանում դժգոհություն է առաջացնում։ Երեխաներն ուզում են, որ իրենց դպրոցը բոլոր դպրոցներին պես կահավորված լինի։ Հիմնականում այս դպրոցը փլուզվել է երկրաշարժի ժամանակ։ Մեր տեղեկություններով, ապամոնտաժում պետք է արվի»,- ասում է Աղքյուրփի գյուղի դպրոցի ուսուցչուհի Նինո Կևլիշվիլին։

Աղքյորփիի հանրակրթական դպրոցի 100 աշակերտ կսովորի երկու հերթափոխով։



Դեռ հայտնի չէ, թե ուսումնական հաստատությունում ինչ աշխատանքներ են իրականացվելու։ Ինչպես նշել են Մառնեուլիի քաղաքապետարանում, շենքի ուսումնասիրությունը շարունակվում է, որից հետո կհայտարարվեն կոնկրետ քայլերի մասին։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google