Մառնեուլիում բախվել են հասարակական տրանսպորտն ու բեռնատարը

Մառնեուլի քաղաքում մայիսի 28-ի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։



Իրար են բախվել Մառնեուլիի «Ավտոպարկ»-ին պատկանող ավտոբուսը և «Ֆորդ» մակնիշի բեռնատարը։ Ըստ վթարի ականատեսների՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի սխալ շարժման հետևանքով։

Վթարի հետևանքով վնասվել է հասարակական տրանսպորտը։ Ջարդվել է ավտոբուսի կողային հայելին.

Վթարի վայրում մոբիլիզացվել է պարեկային ոստիկանություն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google