Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում դիմում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի մասնակիցներին։ Մինչ այդ վարչապետը ներկա կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բացման արարողությանը։

Մամուլի փոխանցմամբ՝ Նյու Յորք կատարած այցի շրջանակներում վարչապետը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։

Վրաստանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  პუბლიკა
Print E-mail
თეგები: #georgia
FaceBook Twitter Google