Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է
Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում դիմում է ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի
մասնակիցներին։ Մինչ այդ վարչապետը ներկա կլինի ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բացման արարողությանը։
Մամուլի փոխանցմամբ՝ Նյու Յորք կատարած այցի շրջանակներում վարչապետը
երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։
Վրաստանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա
Դարչիաշվիլին, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և
կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան