Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
մեկ աղբատար մեքենա գնել։
Քաղաքապետարանը 301 հազար 008 լարիի մրցույթ է հայտարարել աղբատար
մեքենայի գնման համար։
«
Առաջարկվող ապրանքը պետք է արտադրված լինի Եվրամիության
և/կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության
(OECD) անդամ երկրում։ Քաղաքապետարանն ընդգրկում է նաև բարձրլեռնային
բնակավայրերի/կետերի կարգավիճակ ունեցող գոտիները/տարածքները, որոնց
համար անխափան սպասարկում և երկար/անվտանգ շահագործման
անհրաժեշտությունը պահանջում է բարձրորակ և անվտանգության
համապատասխան չափանիշների ապրանքների ներկայացում»,- այս
մասին նշված է մրցութային առաջարկում։
Մրցութային առաջարկի համաձայն՝ նոր աղբատար մեքենան պետք է ունենա
երկու տարի կամ 200 հազար կիլոմետր երաշխիքային ժամկետ։
«
Աշխատանքային սարքի կառուցվածքը՝ բահ, բեռնիչ, ֆունկցիա
հիդրավլիկ բալոնների միջոցով, հիդրավլիկ համակարգի ֆունկցիա՝
հիդրավլիկ պոմպի միջոցով։ Անցումը կատարվում է փոխանցման տուփի վրա
տեղադրված հոսանքի հանման տուփի միջոցով: Բեռնող աշխատողի համար պետք
է լինեն բռնակներ և հարթակ, որը պետք է տեղադրվի աղբատար մեքենայի
հետևի երկու կողմերում:
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը սեպտեմբերի
20-ին նոր աղբատար մեքենայի գնման մրցույթ է հայտարարել։ Մրցույթին
մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ
ներկայացնել հոկտեմբերի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան