USAID «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի շրջանակներում PH
International-ի հետ համատեղ մեկնարկում է 18-29 տարեկանների
համար բիզնես անգլերենի 7,5-ամսյա դասընթաց:
Դասընթացի նպատակն է զարգացնել ծրագրում ընդգրկված երիտասարդների
լեզվական կարողությունները ձեռնարկատիրական և բիզնես ուղղությամբ։
Անգլերեն լեզվի դասընթացը տրամադրում է 120 ժամ մասնագիտական
անգլերենի ուսուցում, որը կենտրոնացած է բիզնես անգլերենի
ուսումնասիրության վրա և ներառում է Վրաստանում բիզնես սկսելու
հիմնական պահանջների ուսուցում, բիզնես պլանի մշակման հիմունքներ,
սոցիալական մեդիայի օգտագործումը մարքեթինգային նպատակներով և
զարգացնել առաջնորդական հմտությունները։
Անգլերենի դասընթացը կմեկնարկի 2022 թվականի դեկտեմբերից։ Դասերը
կանցկացվեն շաբաթական երկու անգամ 2 ժամ տեւողությամբ։
Լեզվի դասընթացը կվարեն փորձառու և որակավորված թրեյնինգավարներ։
Անգլերեն լեզվի ուսուցման դասընթացի համար կընտրվի 20 մասնակից՝
մրցույթի հիման վրա բոլոր վայրերից:
❗Ծրագրում ընդգրկված երիտասարդները պարտավոր են ներկա գտնվել դասերի
առնվազն 70%-ին և նրանց ամսական գնահատականը չպետք է ցածր լինի 7
միավորից (ըստ 10 բալանոց համակարգի):
Բացակայության դեպքում մասնակցին կփոխարինի պահեստային թեկնածուն։
Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն հայտը ըստ տարածաշրջանի՝ Մառնեուլի
-
https://bit.ly/3ufawI5
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան