Մաքրման ծառայությունը կտրված ծառերը կբաշխի սոցիալապես անապահով ընտանիքներին

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է մաքրման  աշխատանքների արդյունքում ստացված վառելափայտը տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին։

Այս մասին «Սուփթա Մառնեուլի» ՍՊԸ-ի ղեկավար Լերի Մուլաձեն ասել է « Ռադիո Մառնեուլի»-ին եւ նշել, որ իրենց աշխատակիցները մի քանի օր առաջ սկսել են ծառահատումները, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Մուլաձեի պարզաբանմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքները վառելափայտը  ստանում են դիմումի հիման վրա։

«Եղանակը թույլ չի տալիս, հիմա վտանգավոր է աշխատել։ Եղանակը թույլ տալուն պես պատրաստ ենք,  սկսեցինք նոյեմբերի 29-ին, բայց չկարողացանք ավարտին հասցնել աշխատանքը։ Երբեմն հայտարարություններ են լինում, բարձր միավորներ ունեցողներին սոցիալական ծառայություն են մատուցում»

Լերի Մուլաձեի խոսքով, առայժմ չգիտեն, թե քանի ընտանիքի կտրվի փայտ  ջեռուցման համար, սակայն, նրա պարզաբանմամբ, 2021 թվականին  ստացված վառելափայտը կբաժանվի մոտավորապես 100 ընտանիքի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print