Քաղաքապետարանը հինգ գյուղերում «որովայնի և մկանների» սիմուլյատորներ կտեղադրի
Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղական ծրագրով վեց գյուղերում
իրականացվելիք աշխատանքները ձեռք է բերել պարզեցված կարգով։
Ալգեթիում, գինեգործարանի տարածքում գտնվող դպրոցի բակում, Իլլմազլո
գյուղում, Ամբարովկայում, Ծերեթելիում և Նորգիուլիում նախատեսվում է
վարժանքների համար սարքեր տեղադրել, իսկ Էնիկենդիում՝
սպասասրահի կառուցում։ «Սոֆո» ՍՊԸ-ն աշխատանքները կատարելու է
անմիջապես քաղաքապետարանից կնքված պայմանագրի հիման վրա։
Ալգեթիում, գինեգործարանի տարածքում գտնվող դպրոցի
բակում նախատեսվում է կազմակերպել մի քանի տեսակի պարապմունքների
համար նախատեսված սարքավորումներ ։ Ներառյալ՝ «որովայնի և
մկանների» և «իրանի ուղղման» մարզիչ սարք-սիմուլյատոր։
Պայմանագրի արժեքը կազմում է 22 514 96 լարի։ Դրանից 15 520 լարին
ֆինանսավորվում է պետբյուջեից, 6 994,96 լարին՝ տեղական բյուջեից։
Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է համարվում 90 օրացուցային օրը։
Նույն միջոցները և նմանատիպ սիմուլյատորների դասավորությունը
տրամադրվում են Ծերեթելիի, Իլմազլո, Նորգիուլի և Ամբարովկա
գյուղերում։
Ինչ վերաբերում է Էնիկենդի գյուղում սպասասրահի կառուցմանն ու
ավտոկայանատեղիի կազմակերպմանը, ապա աշխատանքների համար
քաղաքապետարանը կվճարի 15 086,64 լարի։
Բոլոր վեց գյուղերում իրականացվող ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում
է 127661,44 լարի:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան