Մառնեուլիում մասնավոր դպրոց է փակվել

Մառնեուլիի քաղաքապետարանում գործող «Դավիթ Աղմաշենեբելի անվան դպրոց-ճեմարան» մասնավոր դպրոցում ուսումնական գործընթացը մարտի 8-ից կդադարեցվի։

Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասաց, որ դպրոցը չի անցել թույլտվությունը, ինչի պատճառով ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացը կշարունակվի միայն մինչև գարնանային արձակուրդների սկիզբը, որից հետո դպրոցը փակ կլինի։

«Հիմա մենք աշխատում ենք դպրոցականների վերաբաշխման ուղղությամբ։ Այս դպրոցում ընդհանուր առմամբ սովորում է 56 աշակերտ, և նրանք կբաշխվեն տարբեր հանրակրթական դպրոցներում։ Իմ տեղեկություններով՝ դպրոցը չի անցել թույլտվության գործընթացը, ինչի պատճառով էլ փակվել է», - ասել է Ալի Գախրամանովը։

Դավիթ Աղմաշենեբելիի անվան դպրոց-ճեմարանի տնօրեն Ահմեդ Թուղրուլին Ռադիո «Մառնեուլի»-ի հետ զրույցում  ասել է, որ մոնիտորինգի ծառայությունը դպրոց է մտել չնախատեսված՝ բողոքի հիման վրա։ Նրա պարզաբանմամբ՝ մոնիտորինգի ծառայության հաշվետվության մեջ նշված է եղել երկու թերություն, որոնց վերաբերյալ դպրոցի տնօրինությունը համապատասխան պատասխան է ուղարկել ծառայությանը, սակայն դպրոցի լիազորումը դեռ կասեցվել է։

«Մոնիտորինգի ծառայությունը երկու սխալ է հայտնաբերել, այս սխալներին ի պատասխան մենք էլ պատասխանել ենք, որ այդ սխալներն ընդունվել են և ուղղվել։ Երեկ հանդիպում եղավ, և այդ հանդիպմանը դեռ ընդունեցին որոշումը և փակեցին դպրոցը, թույլտվությունը դադարեցվեց։ Եզրակացության մեջ գրված երկու սխալներից մեկը փակ մարզասրահի փոքրության մասին է, ասում են, որ 75 քմ դահլիճը փոքր է, իսկ երկրորդ սխալն այն էր, որ գնահատման դեպքում 7 աշակերտի  գնահատականները կրկնվում են։ Այսինքն՝ մենք տեսել ենք 7 աշակերտի աշխատանք, ու յոթն էլ նույն կերպ են գնահատվել ու ճիշտ չեն գնահատվել, –  ասել է Ահմեդ Թուղրուլին։

Երեկ՝ փետրվարի 27-ին, կասեցվել է Դավիթ Աղմաշենեբելի անվան դպրոց-ճեմարանի լիազորումը։ «Մառնեուլի» ռադիոյի  հետ զրույցում դպրոցի տնօրենն ասաց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել մոնիտորինգի ծառայության որոշումը և այսօր՝ փետրվարի 28-ին, հայտարարություն կներկայացնեն դատարան։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google