Մառնեուլցի երգչուհուն օգնելու համար կեղծ հաշվեհամարներ են տարածվում
Մառնեուլի երգչուհի Անի Նոզաձեի աջակցության համար բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել։ Սոցցանցում տարածվել են նաեւ այն հաշվեհամարները, որտեղ հնարավոր է գումար ներդնել ընտանիքի անդամների համար։ Անի Նոզաձեի մտերիմ ընկերուհին Facebook-ում գրում է, որ կան խմբեր, որոնք օգնություն են խնդրում երգչուհու համար և նշել են իրենց հաշվեհամարները։ Հարազատը գրում է, որ ոչ ոքի չպետք է փոխանցեն գումարը, քանի դեռ նշված չեն մոր՝ Խաթունա Գիորգաձեի և եղբոր՝ Լուկա Նոզաձեի հաշվեհամարները։

«Իմ ընկերներ, բարեկամներ, ծանոթներ կամ անծանոթներ, ես ստատուս գրելով աչքի չեմ ընկնում, հիմա էլ գիտեք մեր վիճակը, ուզում եմ ձեզ հարցնել ու կիսվել, քույրս առաջին անգամ է կարդալու, տարբեր խմբեր են  հայտնվել  #Անինոզաձիի համար օգնություն խնդրելով, նշել են իրենց հաշվեհամարները, խնդրում եմ, ոչ մեկին նույնիսկ 1 թեթրի մի՛ գանձեք, եթե նրա մոր՝ Խաթունա Գիորգաձեի և եղբոր՝ Լուկա Նոզաձեի հաշիվը նշված չէ։ Ցավոք սրտի, այս երկրում կան այնպիսիք, ովքեր օգտվում են ուրիշների դժվարություններից: Շնորհակալություն բոլորին յուրաքանչյուր թեթրիի  համար, ես ողջ կյանքում շնորհակալ կլինեմ ձեզ, թող Տերը ձեզ քաջառողջություն տա»,- գրված է տարածված գրառման մեջ։

Անի Նոզաձեն մի քանի ամիս հիվանդանոցում է իշեմիկ ինսուլտով։

Օգնել ցանկացողները կարող են գումար մուտքագրել հետևյալ հաշվեհամարներին ՝ 
✅ TBC Բանկ.
#GE17TB7894245068100007
Ստացող՝ Խաթունա Գիորգաձե
✅️ Terra Bank.
#GE80KS0036010115185901
Ստացող՝ Խաթունա Գիորգաձե


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google