Մառնեուլիի մանկապարտեզներում այս տարի գարնանային արձակուրդներ չեն լինի

Գարնանային արձակուրդները չեն վերաբերում Մառնեուլիի մանկապարտեզներին։



Այս մասին տեղեկությունը հաստատել է մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը՝ ասելով, որ ի տարբերություն  դպրոցների,  մեկշաբաթյա արձակուրդը չի վերաբերում մանկապարտեզներին։ Մանկապարտեսները  մարտի 8-ին կունենան մեկօրյա հանգիստ։

Նշենք, որ մանկապարտեզները նախորդ տարի մեկշաբաթյա հանգիստ են ունեցել։

Հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդներ են հայտարարվել։  Ուսումնական հաստատություններում արձակուրդները կսկսվեն մարտի 8-ին և կավարտվեն մարտի 14-ին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google