Մառնեուլիի անանուն փողոցները համարակալվելու են
Մարտի 3-ին Մառնեուլիի քաղաքային խորհուրդը քվեարկել է քաղաքապետարանի տարածքում անանուն փողոցները համարակալելուն։ Նիստում հարցը քննարկվել է երկու փուլով։ Մեկը վերաբերում էր Շահումյան գյուղի համարակալված փողոցին, իսկ երկրորդը, ընդհանրապես, Մառնեուլիի փողոցներին։ Ինչպես Ռադիո «Մառնեուլ»-ին հայտնել է Սակրեբուլոյի գրասենյակի ղեկավար Նինո Բերիձեն, փողոցներին անուններ տալու փոխարեն տեղական ինքնակառավարումը դրանք համարակալելու է թվերով։

«Գիտեք, որ հասցեական առումով անուններ չեն տրվում, բայց անհրաժեշտ է, որ փողոցները ունենան համարակալում, և համաձայն «Աշխարհագրական օբյեկտների մասին» Վրաստանի օրենքի ութերորդ հոդվածի յոթերորդ պարբերության՝ առանց եզրակացության փողոցների համարակալումը հաստատելու իրավունք ունի տարածքային հանձնաժողովը, քաղաքապետարանի ներկայացուցչական մարմինը։ Օրինակ՝ առաջին փողոց, երկրորդ փողոց և այլն։ Դա կհեշտացնի թե՛ ուղերձների, թե՛ ընտրական համակարգի ընթացքը։ Դա շատ կարևոր է մեր բնակչության, ինչպես նաև քաղաքապետարանի համար»

Ավագանու այսօրվա նիստում ընդհանուր առմամբ քննարկվել է 9 հարց, այդ թվում՝ քաղաքապետարանի ծառայությունների 2022 թվականի հաշվետվությունը, ինքնակառավարման մարմինների աշխատակիցների շարունակական վերապատրաստման տարեկան ծրագիրը, վառելիքի և խոսելաժամանակի  սահմանումը, մարզիկներին խրախուսելը և սոցիալական հարցերը։ Նրանց բոլորի վերաբերյալ դրական որոշում է կայացվել։

Ավելին դիտեք տեսանյութում ՝




"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google