Փետրվարի 27-ին Մառնեուլիի քաղաքապետարանը սեղան է գցել 4020 լարիով

Փետրվարի 27-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 4020 լարի արժողությամբ սեղան է բացել։

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հրապարակված պարզեցված գնումների համաձայն՝ հրավիրված հյուրերին հյուրասիրել է տեղական ինքնակառավարումը։

«Հիշեցնում ենք, որ 2023 թվականի փետրվարի 27-ին Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալել էր   հյուրերի տարբեր պետական ​​կառուցվածքային ստորաբաժանումներից։ Ելնելով դրանից՝ մեզ անհրաժեշտ էր  հյուրասիրություն կազմակերպել նշված հյուրերի համար։ Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանն ապահովել հյուրերի հյուրընկալությունը և գնման հետ կապված գործողությունները կատարել գործող օրենսդրությամբ սահմանված կանոններով",- նշված  է գնումների պարզեցված բացատրության քարտում։ 

Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած տեղեկության մեջ հստակ նշված չէ, թե ովքեր են այցելել քաղաքապետարան և ինչ նպատակով։ Ինքնավարությունը պարզեցված գնում է կնքել անհատ ձեռներեց Վլադիմիր Կիմաձեի հետ՝ հյուրերին ընթրիքով հյուրասիրելու համար։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google