Մարտի 8-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ ցույց է տեղի
ունեցել ընդդեմ ռուսական օրենքի։
Բողոքի սկզբում Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնի
ներկայացուցիչ Մարիամ Սամխարաձեն հավաքին ներկայացրեց կանանց շարժման
մանիֆեստը՝ մինչ ռուսական օրենքի նախագիծը և տոտալ վերահսկողություն
սահմանելը։ «Մենք ընտրում ենք Եվրոպան», «ոչ թե ռուսական օրենքը»՝
սրանք հիմնական մեսիջներն են, որոնք հնչել են հանրահավաքում։
«Այսօր ես շատ հիասթափված եմ։ Ես Սամաչաբլոյից տեղահանված եմ,
օգոստոսի 8-ից՝ ռուսական օկուպացիայից հետո, բնակվում եմ
Մառնեուլիում։ Իմ կենտրոնն այստեղ ստեղծվել է դրսից եկած
դրամաշնորհներով։ Շահումյանի տեղահանվածների համայնքային
կենտրոնում երիտասարդները հնարավորություն ունեն հզորանալու և
սովորելու: Եթե այս ամենը չլիներ, ես չգիտեմ, թե ինչ կլիներ։ Ես
Ռուսաստան չեմ ուզում, ռուսական օրենք չեմ ուզում։ Մենք ընտրում ենք
Եվրոպան և եվրոպական արժեքները»,- ասում է Շաումյան
համայնքային կրթական կենտրոնի ղեկավար Նաթիա Օքրոպիրիձեն։
Ռուսական օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցել են
տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և
քաղաքացիներ։
{{VIDEO}}
«
Երեկ Վրաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որը պետությանը
հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերահսկել հասարակական
կազմակերպությունները։ Նրանք, ովքեր կարեւոր աշխատանք են տանում
Վրաստանում առկա խնդիրների լուծման համար։ Մառնեուլիում մի շարք
կարևոր ծրագրեր են իրականացվում, որոնք ֆինանսավորվել և
ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ 76 դավաճան ընդունել է
օրենքը, ինչը մեծ ամոթ է, դա ուղիղ ռուսական օրենք է»,-
ասում է Ռաշան Զիադալիևը։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցել է
«Վրացական երազանքին» պաշտոնապես հատկացված «օտարերկրյա ազդեցության
գործակալի մասին» օրինագիծը։
76 կողմ և 13 դեմ՝ այս արդյունքով օրինագծի առաջին ընթերցումն
ավարտվեց։
Խորհրդարանի նիստին զուգահեռ ողջ օրը ցույց է տեղի ունեցել ընդդեմ
ռուսական օրենքի։ Նիստի ավարտից հետո իրավապահներն արցունքաբեր գազ ու
ջրցան մեքենաներ են կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան