Մառնեուլիում ցույց է տեղի ունեցել ընդդեմ ռուսական օրենքի

Մարտի 8-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ ցույց է տեղի ունեցել ընդդեմ ռուսական օրենքի։

Բողոքի սկզբում Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնի ներկայացուցիչ Մարիամ Սամխարաձեն հավաքին ներկայացրեց կանանց շարժման մանիֆեստը՝ մինչ ռուսական օրենքի նախագիծը և տոտալ վերահսկողություն սահմանելը։ «Մենք ընտրում ենք Եվրոպան», «ոչ թե ռուսական օրենքը»՝ սրանք հիմնական մեսիջներն են, որոնք հնչել են հանրահավաքում։

«Այսօր ես շատ հիասթափված եմ։ Ես Սամաչաբլոյից տեղահանված եմ, օգոստոսի 8-ից՝ ռուսական օկուպացիայից հետո, բնակվում եմ Մառնեուլիում։ Իմ կենտրոնն այստեղ ստեղծվել է դրսից եկած դրամաշնորհներով։ Շահումյանի տեղահանվածների  համայնքային կենտրոնում երիտասարդները հնարավորություն ունեն հզորանալու և սովորելու: Եթե ​​այս ամենը չլիներ, ես չգիտեմ, թե ինչ կլիներ։ Ես Ռուսաստան չեմ ուզում, ռուսական օրենք չեմ ուզում։ Մենք ընտրում ենք Եվրոպան և եվրոպական արժեքները»,- ասում է Շաումյան համայնքային կրթական կենտրոնի ղեկավար Նաթիա Օքրոպիրիձեն։

Ռուսական օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։
{{VIDEO}}


«Երեկ Վրաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որը պետությանը հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերահսկել հասարակական կազմակերպությունները։ Նրանք, ովքեր կարեւոր աշխատանք են տանում Վրաստանում առկա խնդիրների լուծման համար։ Մառնեուլիում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում, որոնք ֆինանսավորվել և ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ 76 դավաճան ընդունել է օրենքը, ինչը մեծ ամոթ է, դա ուղիղ ռուսական օրենք է»,- ասում է Ռաշան Զիադալիևը։

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցել է «Վրացական երազանքին» պաշտոնապես հատկացված «օտարերկրյա ազդեցության գործակալի մասին» օրինագիծը։

76 կողմ և 13 դեմ՝ այս արդյունքով օրինագծի առաջին ընթերցումն ավարտվեց։

Խորհրդարանի նիստին զուգահեռ ողջ օրը ցույց է տեղի ունեցել ընդդեմ ռուսական օրենքի։ Նիստի ավարտից հետո իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print