Մառնեուլիի քաղաքապետարանը գրադարանավարի համար 1800 լարիով գնել է 30 գիրք

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը գնել է 30 գիրք՝ Մառնեուլիի հանրային գրադարանին տալու համար։

«Քվեմո Քարթլի էպիգրաֆիկ կորպուս՝ Թեթրիծկարո, Մառնեուլի, Բոլնիսի»՝ տեղական ինքնակառավարումը 1800 լարիով հեղինակ Թամազ Գոգոլաձեից գնել է այս անունով 30 գիրք։

«Հիշեցնեմ, որ լույս է տեսել իմ «Քվեմո Քարթլիի էպիգրաֆիկ կորպուս - Թեթրիծկարո, Մառնեուլի, Բոլնիսի» գիտական ​​աշխատությունը, որն ընդգրկում է Թեթրիծկարոյի, Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետների շուրջ 300 հին վրացական պատմական արձանագրություններ։ Աշխատության մեջ պատմաաղբյուրային-գիտական ​​տեսանկյունից ուսումնասիրված և վերլուծված է արձանագրությունների մի մասը, ինչը թույլ կտա Քվեմո Քարթլիի անցյալով հետաքրքրվող լայն հանրությանը տեսնել, թե ինչ կարևոր դեր ունի պատմաաշխարհագրական Քվեմո  Քարթլին», - Նշվում է պատմության դոկտոր Թամազ Գոգոլաձեի՝ Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքապետ Քենան Օմարովին ուղղված ուղերձում։

Ինքը՝ Թամազ Գոգոլաձեն, Մառնեուլիի քաղաքապետարանին առաջարկել է ցանկության դեպքում գրքեր գնել, իսկ Մառնեուլիի քաղաքապետարանը համաձայնել է նրա առաջարկին։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի փետրվարի 22-ին ես գրել էի պատմության դոկտոր Թամազ Գոգոլաձեի կոչը, որը վերաբերում է նրա «Քվեմո Քարթլի էպիգրաֆիկ կորպուս  Մառնեուլի, Թեթրիծկարո, Բոլնիսի» և մի քանի օրինակների գնում՝ ինքնակառավարման շահագրգռվածության դեպքում։
Բացի այդ, ուղարկվել է աշխատանքի մի փոքր հատված, որտեղ երեւում է գրություններից մեկի բացատրությունը։ Ներկայացված նյութը տպավորիչ է և արժեքավոր։
Ելնելով վերոնշյալ գրքի կարևորությունից՝ կարծում եմ, որ ինքնակառավարումը պետք է գնի 30-35 օրինակ, այնուհետև փոխանցի քաղաքապետարանի գրադարանային ցանց՝ հանրության հասանելիության համար
»,- Այդ մասին նշված է  Մառնեուլիի քաղաքապետարանի առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի և երեխաների իրավունքների պաշտպանության ծառայության ղեկավար Նինո Դեկանոիձեի զեկույցում։

Մառնեուլիի քաղաքապետարանը Թամազ Գոգոլաձեի հետ պարզեցված պայմանագիր է կնքել 2023 թվականի մարտի 10-ին։ Պատմության դոկտորի հրատարակած գրքի 30 օրինակ քաղաքապետարանը գնել է, յուրաքանչյուրի արժեքը 60 լարի է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google