Մառնեուլիի քաղաքապետարանը և սակրեբուլոն հանրային տեղեկատվություն չեն տրամադրում. IDFI
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի կողմից հրապարակային տեղեկատվության հասանելիության հետազոտության համաձայն՝ 2022 թվականին անցկացված IDFI-ի մոնիտորինգի արդյունքներով՝ երկրում հանրային տեղեկատվության հասանելիության որակը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է։ Պետական ​​տարբեր կառույցներին, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված հարցումներին կազմակերպության կողմից ստացված պատասխանների տոկոսը 2022 թվականին կազմում է 58%, ինչը 2010 թվականից ի վեր ամենավատ ցուցանիշն է։

Քաղաքապետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների խորհուրդների թափանցիկության հարցը ներառվել է IDFI-ի հետազոտության մեջ։ Կազմակերպության տվյալներով՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը չի կատարում օրենսդրության պահանջները և հանրային տեղեկատվություն չի տրամադրում։

«2022 թվականին տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված մոնիտորինգի արդյունքներով՝ 128 պետական ​​հիմնարկներից (քաղաքապետարան և սակրեբուլո) միայն Փոթիի, —Ճիաթուրայի  և Քարելիի մունիցիպալիտետների սակրեբուլոներն  ունեն 100% արդյունք  հանրային տեղեկատվության հասանելիության։  Քաղաքապետերի և ավագանիների վարկանիշի առաջին տասնյակում ներկայացված են միայն Զուգդիդիի և Տղիբուլիի մունիցիպալիտետների քաղաքապետերը։
2022 թվականին 7  քաղաքապետեր և 7 սակրեբուլոյի  ղեկավարներ IDFI-ի բոլոր հարցումներն անպատասխան թողեցին։ Դրանցից ուշագրավ են Բոլնիսիի, Թեթրիծկարոյի և Մառնեուլիի քաղաքապետարանները, որոնց գործադիր և ներկայացուցչական մարմինները չեն կատարում օրենսդրության պահանջները և հրապարակային տեղեկատվություն չեն տրամադրում
։ - նշված է IDFI-ի հայտարարության մեջ։

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի հրապարակած հանրային տեղեկատվության հասանելիության հետազոտության համաձայն՝ կազմակերպությունը 34 անգամ հանրային տեղեկատվություն է խնդրել Մառնեուլիի քաղաքապետարանից, և քաղաքապետարանը ոչ մեկին չի պատասխանել։ Ինչ վերաբերում է Մառնեուլիի սակրեբուլոյին, IDFI-ն 20 անգամ հանրային տեղեկատվություն է խնդրել Մառնեուլիի խորհրդից, սակայն դրանցից ոչ մեկին պատասխան չի ստացել:

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google