Մառնեուլիի քաղաքապետարանը պարզեցված եղանակով ձեռք է բերել 4700 լարիի ջրի դիսպենսերներ

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը կնքել է 10 ջրի  դիսպենսերի պարզեցված գնման պայմանագիր։

Քաղաքապետարանի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Բեսիկ Սեխնիաշվիլին դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝ դիսպենսեր  գնելու խնդրանքով։

«Ուզում եմ հիշեցնել, որ Մառնեուլիի  քաղաքապետարանում մեզ անհրաժեշտ են 10 (տասը) միավոր դիսպենսեր։
Խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ ապահովել օրենքով նախատեսված միջոցառման կատարումը
»։

Մարտի 10-ին Մառնեուլիի քաղաքապետարանը պարզեցված պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Ակրեմ Գախրամանովի հետ՝ ջրի դիսպենսերների գնման համար։ 10 ջրային դիսպենսեր գնելու համար ինքնակառավարումը վճարել է 4700 լարի։ Յուրաքանչյուրի  արժեքը 470 լարի է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google