Մառնեուլիի քաղաքապետարանը կրկին հայտարարել է կոյուղու մաքրման մրցույթ

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը բազմիցս հայտարարել է կոյուղու մաքրման աշխատանքների գնման մրցույթ։



Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի ընթացքում նախատեսում է ծախսել 50 847 լարի քաղաքապետարանի տարածքում կոյուղու մաքրման և պահպանման համար։

«Ծառայությունները պետք է մատուցվեն պայմանագրի կնքումից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը փուլ առ փուլ՝ գրավոր հանձնարարականի համաձայն։ Մատակարարին գրավոր կտրվի օբյեկտի կոնկրետ հասցեն, կատարվող աշխատանքների անվանումը և/կամ թերի ակտը և աշխատանքների համար սահմանված ժամկետները",- նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։

Այս տեսակի մրցույթը տեղական ինքնակառավարումն առաջին անգամ հայտարարել է փետրվարի 10-ին։ Դրան ոչ մի ընկերություն չի մասնակցել, ինչի պատճառով էլ էլեկտրոնային գնումը ճանաչվել է չկայացած։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականին քաղաքապետարանի տարածքում կոյուղու մաքրման և սպասարկման աշխատանքների գնման մրցույթը կրկին հայտարարել է մարտի 14-ին։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել մարտի 31-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google