Մառնեուլիի քաղաքապետարանը պատրաստվում է մեկ կոյուղատար մեքենա գնել 328 700 լարիով

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է ձեռք բերել կոյուղաջրերի մաքրման և ներծծող մեքենա։

Մառնեուլիի քաղաքապետարանը 328 հազար 700 լարիի մրցույթ է հայտարարել կոյուղաջրերի մաքրման և ներծծող մեկ մեքենայի գնման համար։

Մրցութային առաջարկի համաձայն՝ կոյուղու մեքենան պետք է արտադրված լինի 2023  թվականին։ 

«Գնման օբյեկտի երաշխիքային ժամկետը 2 տարուց ոչ պակաս կամ 200000 կմ-ից ոչ պակաս է։ (Որը կկատարվի առաջինը) Երաշխիքային ժամանակահատվածում մեքենան պետք է սպասարկվի օրիգինալ մասերով: Սեպտիկ բաքի երաշխիքը պետք է երկարացվի ընդունման ակտը ստորագրելուց հետո առնվազն 1 տարով։ - նշված է մրցույթի նկարագրության մեջ։ 

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 2023 թվականի մարտի 15-ին հայտարարել է կոյուղու բեռնատարի գնման մրցույթ։ Նույն մրցույթը, բայց ավելի ցածր գնով, Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել էր 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։

Առաջին մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որով քաղաքապետարանը նախատեսել էր 180 հազար լարիով կոյուղու մաքրման մեքենա գնել։ Այդուհանդերձ, Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է նշված մրցույթը դադարեցված՝ կոյուղաջրերի ճնշման լվացման պարամետրերը չնշելու պատճառով։

«Նշված տեխնիկական բնութագրերում և գների աղյուսակում նշված չեն ճնշման լվացման մեքենայի պարամետրերը, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է Մառնեուլիի քաղաքապետարանի կոյուղու լվացման անհրաժեշտ բաղադրիչներից մեկը։ Տեխնիկական բնութագրերը ներառում են միայն պոմպային բնութագրերը»։ - Քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար Ագիլ Ամիրջանովն այսպես է բացատրում մրցույթի դադարեցման պատճառը Մառնեուլիի քաղաքապետին գրված զեկույցում։

2023 թվականի մարտի 15-ին հայտարարված մրցույթում Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը կոյուղատար մեքենայի տեխնիկական բնութագրերին ավելացրել է լվացման պարամետրեր, իսկ գնման գումարն ավելացրել է 148 700 լարիով։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google