Ծերեթելի գյուղում նոր մանկապարտեզ կկառուցվի
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը Ծերեթելի գյուղում նոր մանկապարտեզ  կկառուցի։ Այսօր՝ մարտի 23-ին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում նրանք աջակցել են Ծերեթելիի մանկապարտեզի հին շենքերի ապամոնտաժմանը։

«Վրաստանի կառավարությունն ակտիվորեն մանկապարտեզներ է կառուցում Մառնեուլիի մունիցիպալիտետում։ Այս տարի Մառնեուլիի մունիցիպալիտետում նախատեսվում է երկու մանկապարտեզների կառուցում, մեկ մանկապարտեզը տեղակայվելու է Ծերեթելի գյուղում, իսկ մյուս մանկապարտեզը՝ Շուլավերի գյուղում։ Հողամասը, որի վրա պետք է կառուցվի  մանկապարտեզը, գտնվում է Ծերեթելի գյուղի նախկին մանկապարտեզի տարածքում, ուստի նպատակահարմար ենք համարում առաջին փուլում ապամոնտաժել մանկապարտեզի հին շենքը, որը պետք է ներառի  սեփականաշնորհման ցուցակը և օտարվել աճուրդով։ - ասել է Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման բաժնի ղեկավար Դավիթ Խարշիլաձեն

Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն հարցը քննարկելիս ասել է, որ քաղաքապետարանի համար առաջնահերթություն է մանկապարտեզների կառուցումը։

«Պահանջարկը մեծ է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակչության թիվն ավելանում է, երեխաների թիվը՝ ավելանում։ Ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի յուրաքանչյուր գյուղ ունենա համապատասխան մանկապարտեզ՝ երեխաների կարիքները բավարարելու համար։ Ինչպես գիտեք, Ծերեթելի գյուղի մանկապարտեզի շենքը ամորտիզացված է, երեխաները չեն կարող մտնել այնտեղ, այդ երեխաները ներկայումս բաշխված են այլ մանկապարտեզներում, ուստի նոր մանկապարտեզ կառուցելու հարց առաջացավ»։ - ասել է Ամիրան Գիորգաձեն

Այսօր՝ մարտի 23-ին, ավագանու նիստում պատգամավորները դրական որոշում են կայացրել քննարկման բերված բոլոր հարցերի վերաբերյալ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google