Մառնեուլիի քաղաքապետարանը 7 անշարժ գույք կօտարի
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը կօտարի քաղաքապետարանի հաշվեկշռի 7 օբյեկտ։ Այսօր՝ մարտի 23-ին, ավագանու նիստում պատգամավորները կողմ են արտահայտվել օբյեկտների օտարմանը։ Ինչպես նիստում ասաց Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման բաժնի ղեկավար Դավիթ Խարշիլաձեն, նշված օբյեկտները չեն գործում, և այդ պատճառով քաղաքապետարանը որոշել է դրանք օտարել։

«Մեր ծառայությունը համապատասխան համաձայնություն ստանալու նպատակով ներկայացրել է 7 օբյեկտ։ Այս հաստատությունները գտնվում են Սադախլո գյուղում, մենք ունենք երկու հաստատություն Կաչագանում, Աղմամեդլոյում, Կասումլոյում և Խոժորնիում։ Համապատասխանաբար, խնդրում ենք ձեզ տալ մեզ ձեր համաձայնությունը նշված օբյեկտները տնօրինելու էլեկտրոնային աճուրդի միջոցով, ինչը մեզ հնարավորություն կտա Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեում լրացուցիչ վարձակալական վարձավճարի տեսքով միջոցներ մոբիլիզացնել։ - ասել է Դավիթ Խարշիլաձեն

Ավագանու մեծամասնությունը կողմ է արտահայտվել քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված 7 անշարժ գույքի վաճառքին։ Ավագանու անդամները կողմ են արտահայտվել նաև Ծերեթելի գյուղում գործող մանկապարտեզի օտարմանը, որպեսզի քանդվի մանկապարտեզի կիսավեր շենքը և դրա փոխարեն նոր մանկապարտեզ կառուցվի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print