2023 թվականի տնօրենի քննություն հանձնել է Մառնեուլիի երեք տնօրենի պաշտոնակատար
Մառնեուլիի քաղաքապետարանի 74 հանրակրթական դպրոցներից 3-ը տնօրենի քննությունն անցել են։ Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանն այժմ ունի 10 դիմորդ, ովքեր հանձնել են քննությունը և դեռևս գործող պաշտոնակատարի կարգավիճակ ունեն։ Յոթը, ովքեր հանձնել են քննությունը դեռ  մի քանի տարի առաջ և արժանացել ցմահ վկայականի, և երեքը, ովքեր հաջողությամբ անցել են քննության առաջին փուլը վերջերս։ Տեղական ռեսուրսային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ալի Գախրամանովը «Ռադիո Մառնեուլ»-ին  ասել է, որ նրանք բոլոր տասը պետք է անցնեն հարցազրույցի փուլ՝ տնօրենի կարգավիճակ ստանալու համար։ Առաջադրված թեկնածուներին ընտրում է դպրոցի հոգաբարձուների խորհուրդը։

Մառնեուլիի 64 դպրոցները, որոնք մնացել են առանց տնօրենների, կղեկավարեն տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները, քանի դեռ նրանց կփոխարինեն մեկ այլ՝ ատեստավորված անձնակազմ։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ հունվարի 22-ին անցկացվել է հանրակրթական դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողների ատեստավորման գործընթացի առաջին փուլը։

Թեստավորմանը գրանցվել է տնօրենության 3205 դիմորդ, սակայն տեղում է եղել ընդամենը 1839 դիմորդ։ Հայտնի չէ, թե քանի թեկնածու է քննություն հանձնել Մառնեուլիից, սակայն ընդհանուր անցածների թիվը ցույց է տալիս, որ մրցակցությունը մեծ չի եղել։

Նշենք, որ «Ռադիո Մառնեուլի»-ին   նույն թեմայով նյութը պատրաստել էր հունվարի 26-ին։ Նա պատահական ընտրության սկզբունքով հրավիրել է Մառնեուլիի դպրոցների մինչև տասնհինգ գործող տնօրենների։ Կարելի է ասել, որ նրանցից շատերը մեզ ասացին, որ չեն հանձնել քննությունը։ Որպես պատճառ նշվում էին առողջական խնդիրները, իսկ ոմանք խոսում էին քննության դժվարության մասին։

Տնօրեն դառնալ ցանկացողների հարցազրույցների փուլը մեկնարկել է մարտի 20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 28-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան
Print