Մառնեուլիի տեղական ինքնակառավարումը ծաղկեպսակ է դրել ապրիլի 9-ի հուշահամալիրներին

Ապրիլի 9-ին Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրներին։

ՏԻՄ ներկայացուցիչները «Ռադիո Մառնեուլի»-ին չեն տեղեկացրել հուշահամալիրները ծաղկեպսակներով զարդարելու մասին։ Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Ալգեթի, Ծերեթելի և Թամարիս գյուղերում հուշահամալիրներին ծաղկեպսակներ են դրվել։

«Մառնեուլիի մունիցիպալիտետի ղեկավարները ծաղկեպսակներ են դրել Ալգեթի, Ծերեթելի և Թամարիս գյուղերի ապրիլի 9-ի հուշահամալիրներին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի միասնության համար զոհվածների հիշատակին»։ -նշված է քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության մեջ։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը անհատ ձեռներեց Դավիթ Ռոբակիձեի հետ կնքել է պարզեցված պայմանագիր՝ մինչև ապրիլի 9-ը ծաղկեպսակներ գնելու համար։ Մեկ ծաղկեպսակի համար քաղաքապետարանը վճարել է 250 լարի, երեքի համար՝ 750 լարի։

Ապրիլի 9-ին Մառնեուլիի մշակույթի կենտրոնը Անկախության տոնի կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում և ցուցադրել ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունները պատկերող ֆոտոնյութեր։

1989 թվականի ապրիլի 9-ին խորհրդային բանակը ցրեց խաղաղ ցույցը Թբիլիսիում, որտեղ Վրաստանի քաղաքացիները պահանջում էին անկախություն։ Ապրիլի 9-ի գիշերը զոհվել է 21, վիրավորվել՝ 427 քաղաքացի։ Երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Վրաստանի անկախության ակտը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google