Մառնեուլիի քաղաքապետը մեկ տարում աշխատավարձի տեսքով ստացել է 53064 լարի
Մառնեուլիի մունիցիպալիտետի  քաղաքապետ Քենան Օմարովը թարմացրել է գույքի հայտարարագիրը։ 2023 թվականի մարտի 27-ին հրապարակված հայտարարագրի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում աշխատավարձի տեսքով  ստացել է 53 064 լարի։

Քաղաքապետը Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաբիրքենդի գյուղում ունի 100 993 քմ հողատարածք, որը նա նվեր է ստացել 2016թ։ Օմարովին է պատկանում նաև Սաբիրքենդի գյուղում գտնվող 2677 քմ հողատարածքը, որը ձեռք է բերվել 2021 թվականին խորհրդի ծանուցման հիման վրա։

2019 թվականին Մառնեուլիի քաղաքապետի կինը՝ Սամիրա Բալաքիշիևան, 50 հազար դոլարով 80,7 քմ բնակարան է գնել Թբիլիսիում։ Բալակիշիևան նաև Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող 196 քմ մակերեսով կոմերցիոն տարածքի համասեփականատեր է։ Ըստ Քենան Օմարովի գույքի հայտարարագրի՝ Բալակիշիևային նշված տարածքը նվիրել են 2017թ։  Նվիրատուի ինքնությունը հայտարարագրում նշված չէ։

Օմարովն ու նրա կինը շարժական գույք չունեն։


Նույն թեմայով ՝ Մառնեուլիի քաղաքապետը 2021 թվականին աշխատավարձի տեսքով ստացել է 26222 լարի


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google