Մինչ այժմ Մառնեուլիից Օզուրգեթիի ապաստարան է տեղափոխվել 33 շուն

2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Մառնեուլիի քաղաքապետարանից ապաստարան է տեղափոխվել 33 առանց հսկողության շուն։

Քաղաքապետարանի տարածքում առանց հսկողության մնացած շներին ապաստարան տեղափոխելը (անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիա և կենդանիների գերեզմանոց տեղափոխում) տեղական ինքնակառավարմանն այս տարի արժեցել է 42 372 լարի։ Այս գումարով մրցույթի հաղթող, ձեռնարկատեր Լերի Չխարտիշվիլին խոստացել է Մառնեուլիի քաղաքապետարանին, որ կկարողանա 300 շուն տեղափոխել ապաստարան և մատուցել համապատասխան ծառայություններ։ Մառնեուլիից Օզուրգեթի են տանում առանց հսկողության շներին։ Ինչպես մեզ հայտնեց մասնավոր կացարանի սեփականատիրոջ ներկայացուցիչ Թեմուր Լաչքեփիանին, ծառայությունների մատուցման արդյունքում շներին վերադարձնում են այն վայրերը, որտեղից նրանց վերցրել են։

«Փետրվարին ծառայություն ենք մատուցել 16 շան, մարտին՝ երեք, ապրիլին՝ 14 շան։ Ինչ վերաբերում է ծառայությանը, ապա այն ներառում է ստերիլիզացում-կաստրացիա, վիրահատական ​​մեթոդով բեղմնավորման կարողության դադարեցում։ Կատաղության դեմ պատվաստում էլ է արվում, բայց մինչ այս պատվաստումը մակաբույծների վրա ենք աշխատում, ականջները նույնպես քսում են։ Սա կիրառվել է բոլոր շների համար: Նրանցից ոչ մեկի մոտ մահ կամ բարդություն չի եղել։ Ծառայությունից հետո շներին բերում են Մառնեուլի և բաց թողնում հավաքման կետում»,- ասում է Թեմուր Լաչքեփիանին։

Մառնեուլիի մունիցիպալիտետում անօթևան շների խնդիրը դեռ սուր է, քաղաքացիները շատ դեպքերում տեղեկություն չունեն, թե ում դիմել։ ՏԻՄ-ից պարզաբանում են, որ անհրաժեշտության դեպքում պետք է իրենց զանգահարել թեժ գծով։

Ահա կոնտակտային տվյալները ՝ 

0357) 22 33 21 Քաղաքացիների սպասարկման բաժին

(+995) 591 95 95 09 Մառնեուլիի քաղաքապետարանի տեղեկատվական գիծ

Աշխատանքային օրերը՝ 09:00-18:00

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google