Էթնիկ փոքրամասնությունների մեծամասնությունը տեղեկություն չունի բյուջեի պլանավորմանը մասնակցելու հնարավորության մասին. Հետազոտություն

Սոցիալական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտը բաց հասարակության հիմնադրամի հետ համատեղ հրապարակում է «Էթնիկ փոքրամասնությունների բացառումը Վրաստանում» հետազոտությունը։

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների սոցիալական բացառման առանձնահատկությունները։ Հետազոտության բաղկացուցիչներից է ազգային փոքրամասնությունների հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ըստ որի՝ էթնիկ փոքրամասնությունների շրջանում ինչպես անձնական, այնպես էլ հանրային կարիքների համար տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու մակարդակը ցածր է՝ 6%-ից մինչև 13%:

«Հարցվածների մեծամասնությունը (ավելի քան 75%) տեղեկացված չէ, որ կարող է մասնակցել բյուջեի պլանավորմանը, քաղաքապետարանի զարգացման ռազմավարության մշակմանը, քաղաքում/թաղապետարանում իրականացվելիք տարբեր միջոցառումների պլանավորմանը, քաղաքի/գյուղի առաջնահերթությունների որոշմանը։
Վերոնշյալ միջոցառումներին նույնիսկ տեղեկացված հարցվողների մասնակցության փորձը ցածր է,  միջինում 84%-ն ասում է, որ վերջին 2 տարում նմանատիպ միջոցառումների չի մասնակցել
», - նշված է ուսումնասիրության մեջ։

Հետազոտության համաձայն՝ միջոցառումներին չմասնակցելու հիմնական պատճառն ասում են հարցվածները, որ ոչ ոք չի մոտեցել ու հրավիրել հանդիպմանը։

Չնայած ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ առկա խնդիրներին՝ հետազոտության մասնակիցների 71%-ը վերջին երկու տարում ոչինչ չի արել նշված խնդիրները լուծելու համար։

«Իրենց էթնիկ խմբի առջեւ ծառացած խնդիրներից հարցվածներն առանձնացնում են գործազրկությունը, աղքատությունը, պետական ​​լեզվի չիմացությունը։
Հարցվածների մեծ մասը (59%) հայտարարում է, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ։
Հարցվածների մեծ մասը (55%) վստահում է կրոնական կազմակերպություններին։
Բոլոր շրջաններում Վրաստանի ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշները համեմատաբար բարձր են
»,- նշված է ուսումնասիրության մեջ

Հետազոտության մեջ հետաքննվել է նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների վստահությունը արևմտյան կառույցների նկատմամբ։ Կախեթիում, Պանկիսիում և Քվեմո Քարթլիում վստահում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, բայց ոչ Սամցխե-Ջավախեթիում։ Իսկ Ռուսաստանի իշխանությունները բոլոր մարզերում անվստահության բարձր մակարդակ ունեն։

Հետազոտության շրջանակներում 2021 թվականի նոյեմբերին իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Հետազոտության ընթացքում առերես հարցազրույցների ձևով հարցվել է 1510 քաղաքացի, այդ թվում՝ 380 էթնիկ ադրբեջանցիներ Կախեթից, 267 էթնիկ ադրբեջանցիներ Քվեմո Քարթլիից, 381-ը Քիստ Պանկիսի հովտից և 379 էթնիկ հայեր Սամցխե-Ջավախեթից:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google