Պետությունը չունի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հաշմանդամություն ունեցող անձանց հասկանալի լեզվով տեղեկատվություն տրամադրելու միասնական քաղաքականություն

«Կառավարությունը տեղեկություն չունի, թե ազգային փոքրամասնություններից քանի հաշմանդամ է ապրում երկրում»,

- հրապարակում է Սոցիալական արդարության կենտրոնը նոր ուսումնասիրություն, որտեղ քննարկվում են էթնիկ փոքրամասնությունների առջեւ ծառացած մարտահրավերները։

Հետազոտության ժամանակ Վրաստանում գրանցվել է սոցիալական փաթեթներ ստացող հաշմանդամություն ունեցող 125 467 անձ։ Նրանցից 13343 հաշմանդամ երեխա։  Ծանր հաշմանդամություն ունեցող 29070, զգալի հաշմանդամություն ունեցող 74420 և միջին ծանրության հաշմանդամություն ունեցող 10634 անձ։

«Պետությունը չունի միասնական, համակարգված քաղաքականություն էթնիկ փոքրամասնություն ներկայացնող հաշմանդամություն ունեցող անձանց համար հասկանալի լեզվով տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ, և ցանկացած տիպի միջոցառման իրականացումը կապված է առանձին տարածքային մարմնի բարի կամքի հետ կամ աշխատողի լեզվական կարողություններից։  Վարչական մարմինների հետ շփվելիս և/կամ սոցիալական աշխատողների հետ շփվելիս լեզվական խոչընդոտի հաղթահարման բեռն ամբողջությամբ ընկնում է հաշմանդամների վրա։ Ե՛վ համայնքի անդամները, և՛ սոցիալական աշխատողները նշում են, որ իրենց միջև շփումը հիմնականում ռուսերեն  լեզվով  է իրականացվում»,- ասվում է հետազոտության մեջ։

Ի լրումն ուսումնասիրության մեջ նկարագրված մարտահրավերների, կան նաև առաջարկություններ, որոնց վրա պետք է աշխատեն տարբեր գերատեսչություններ,  նրանց թվում է ՝
  • Էթնիկ փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց ճանաչումը օրենսդրության և քաղաքականության փաստաթղթերում
  • Հետևողական տեղեկատվական քաղաքականության մշակում
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության միասնական ստանդարտի մշակում
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար, պրոֆեսիոնալ թարգմանչական ծառայությունների մատուցում պետական ​​գերատեսչությունների, բուժհաստատությունների (հատկապես այն հիմնարկների, որոնք պատասխանատու են կարգավիճակ տալու համար), ինչպես նաև սոցիալական աշխատողների հետ շփման գործընթացում
  • Պետական ​​գերատեսչությունների կայքերի հասանելիության ապահովում
  • Էթնիկ պատկանելության հիման վրա վիճակագրական տվյալների մշակում
  • Կենտրոնական մակարդակում գործող մեխանիզմներում ազգային փոքրամասնությունը ներկայացնող հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը և արդյունավետ մասնակցության ապահովումը
  • Մինչև սոցիալական մոդելին անցնելը, քաղաքապետարանների հետ սերտ համակարգմամբ, ապահովելով բժշկական հաստատությունների աշխարհագրական հասանելիությունը կարգավիճակ փնտրող կամ իրենց կարգավիճակը փոխել ցանկացող անձանց համար
  • սոցիալական վերականգնում և երեխայի խնամք
Հարկ է նշել, որ հետազոտության մեթոդաբանությունը հիմնված էր գրասեղանային հետազոտության, անհատական ​​հարցազրույցների և ֆոկուս-խմբի վրա պետական ​​գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և ֆոկուս խմբերի հանդիպումների վրա՝ Քվեմո Քարթլիում ապրող հաշմանդամների հետ:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google