Այսօր՝ ապրիլի 13-ին, Մառնեուլիի մունիցիպալիտետի Խուլդարա
գյուղում «Նոր մտքի ինստիտուտը» միջոցառում է անցկացրել՝ նվիրված
մայրենի լեզվին։
Միջոցառմանը «Նոր մտքի ինստիտուտի» նախադպրոցական կրթության խմբի
երեխաները վրացերեն և ադրբեջաներեն տարբեր երգեր ու
բանաստեղծություններ կատարեցին։
Ռադիո Մարնեուլիի հետ զրույցում Նոր մտածողության ինստիտուտի
հիմնադիրներից Քյամրան Էֆենդիևը նշում է, որ միջոցառումն անցկացվել է
«Վրացական կրթական համակարգում ոչ գերիշխող էթնիկ խմբերի առջև ծառացած
անհավասարության նվազեցում դրական պրակտիկայի ստեղծման և քարոզչության
միջոցով» ծրագրի շրջանակներում:
«
Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամի
աջակցությամբ՝ Սոցիալական արդարության կենտրոնի և մեր կազմակերպության
հետ համագործակցությամբ։ Մենք գործընթացը սկսել ենք մի քանի ամիս
առաջ։ Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ տարածք
նախադպրոցական տարիքի երեխաների համար: Հետագայում մենք մտադիր ենք
նույն նախագիծը, նույն մոդելը ներդնել հայերեն և ադրբեջանալեզու
դպրոցներում։ Մեզ համար առաջնահերթություն է յուրաքանչյուր գյուղում
մանկապաչտեզ ունենալը։ Մենք լավ գիտենք, որ մոտ ապագայում բոլոր
գյուղերում դժվար է լինելու մանկապարտեզներ կառուցել, ուստի լավ
կլինի, որ դպրոցների հիմքում մեկ սենյակ հատկացվի, որտեղ կրթություն
ստանան նախադպրոցական տարիքի երեխաները»։ - ասաց Քյամրան
Էֆենդիևը
«Նոր մտածողության ինստիտուտի» հիմնադիրներից մեկի խոսքով՝ կենտրոնում
երեխաները վրացերենի հետ մեկտեղ սովորում են հաղորդակցվել և
սոցիալականացվում են։ Այսօր կայացած միջոցառմանը ներկա էին Վրաստանի
կրթության նախարարության ներկայացուցիչները։ «Ռադիո Մառնեուլի»-ի հետ
զրույցում կրթության նախարարության երկլեզու ծրագրի ղեկավար Նինո
Գուրգենիձեն ասաց, որ կրթության նախարարությունը աջակցում է
նախագծերին, որոնք կազդեն էթնիկ փոքրամասնություններով բնակեցված
շրջաններում վրացերենի ուսումնառության վրա։
«
Այսօր ես հասա այն տեղը, որտեղ ես պետք է լինեի, երբ վաղը
նշվում է Մայրենի լեզվի օրը, այսպիսի արտասովոր տոն մեր երկրում։ Մեզ
հրավիրել էին այս փոքրիկ համայնքային կենտրոն, որը շատ նշանակալից է
ողջ գյուղի ու շրջանի համար, քանի որ նպաստում է վրացերենի զարգացմանն
ու ամրապնդմանը։ Բացի այդ, շատ հատկանշական է, որ նախադպրոցական
տարիքից երեխաները սկսում են մի կողմից մոտ լինել լեզվին, և իհարկե
ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են դպրոցին։ Մեր
կողմից՝ նախարարության ներկայացուցիչներ, ծրագիր ենք իրականացնում
երկլեզու կրթության ուղղությամբ, ինչը նշանակում է, որ երեխաները պետք
է սկսեն սովորել վրացերենը նախադպրոցական մակարդակից։
ԿԳՆ ներկայացուցչի խոսքով, ԿԳՆ-ի և «Նոր մտքի ինստիտուտի» միջև
համագործակցություն է հաստատվել, և նախարարությունն աջակցում է բոլոր
համայնքային կազմակերպություններին, որոնք աշխատում են քաղաքացիների
զարգացման և վրաց լեզվի ուսումնառության վրա։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան