Երեխաները վրացերենը պետք է սկսեն սովորել նախադպրոցական մակարդակից. ԿԳՆ երկլեզու ծրագրի ղեկավար.

Այսօր՝ ապրիլի 13-ին, Մառնեուլիի մունիցիպալիտետի Խուլդարա գյուղում «Նոր մտքի ինստիտուտը» միջոցառում է անցկացրել՝ նվիրված մայրենի լեզվին։

Միջոցառմանը «Նոր մտքի ինստիտուտի» նախադպրոցական կրթության խմբի երեխաները վրացերեն և ադրբեջաներեն տարբեր երգեր ու բանաստեղծություններ կատարեցին։

Ռադիո Մարնեուլիի հետ զրույցում Նոր մտածողության ինստիտուտի հիմնադիրներից Քյամրան Էֆենդիևը նշում է, որ միջոցառումն անցկացվել է «Վրացական կրթական համակարգում ոչ գերիշխող էթնիկ խմբերի առջև ծառացած անհավասարության նվազեցում դրական պրակտիկայի ստեղծման և քարոզչության միջոցով»  ծրագրի շրջանակներում:

«Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամի աջակցությամբ՝ Սոցիալական արդարության կենտրոնի և մեր կազմակերպության հետ համագործակցությամբ։ Մենք գործընթացը սկսել ենք մի քանի ամիս առաջ։ Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ տարածք նախադպրոցական տարիքի երեխաների համար: Հետագայում մենք մտադիր ենք նույն նախագիծը, նույն մոդելը ներդնել հայերեն և ադրբեջանալեզու դպրոցներում։ Մեզ համար առաջնահերթություն է յուրաքանչյուր գյուղում մանկապաչտեզ ունենալը։ Մենք լավ գիտենք, որ մոտ ապագայում բոլոր գյուղերում դժվար է լինելու մանկապարտեզներ կառուցել, ուստի լավ կլինի, որ դպրոցների հիմքում մեկ սենյակ հատկացվի, որտեղ կրթություն ստանան նախադպրոցական տարիքի երեխաները»։ - ասաց Քյամրան Էֆենդիևը

«Նոր մտածողության ինստիտուտի» հիմնադիրներից մեկի խոսքով՝ կենտրոնում երեխաները վրացերենի հետ մեկտեղ սովորում են հաղորդակցվել և սոցիալականացվում են։ Այսօր կայացած միջոցառմանը ներկա էին Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչները։ «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում կրթության նախարարության երկլեզու ծրագրի ղեկավար Նինո Գուրգենիձեն ասաց, որ կրթության նախարարությունը աջակցում է նախագծերին, որոնք կազդեն էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում վրացերենի ուսումնառության վրա։

«Այսօր ես հասա այն տեղը, որտեղ ես պետք է լինեի, երբ վաղը նշվում է Մայրենի լեզվի օրը, այսպիսի արտասովոր տոն մեր երկրում։ Մեզ հրավիրել էին այս փոքրիկ համայնքային կենտրոն, որը շատ նշանակալից է ողջ գյուղի ու շրջանի համար, քանի որ նպաստում է վրացերենի զարգացմանն ու ամրապնդմանը։ Բացի այդ, շատ հատկանշական է, որ նախադպրոցական տարիքից երեխաները սկսում են մի կողմից մոտ լինել լեզվին, և իհարկե ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են դպրոցին։ Մեր կողմից՝ նախարարության ներկայացուցիչներ, ծրագիր ենք իրականացնում երկլեզու կրթության ուղղությամբ, ինչը նշանակում է, որ երեխաները պետք է սկսեն սովորել վրացերենը նախադպրոցական մակարդակից։

ԿԳՆ ներկայացուցչի խոսքով, ԿԳՆ-ի և «Նոր մտքի ինստիտուտի» միջև համագործակցություն է հաստատվել, և նախարարությունն աջակցում է բոլոր համայնքային կազմակերպություններին, որոնք աշխատում են քաղաքացիների զարգացման և վրաց լեզվի ուսումնառության վրա։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print