Մառնեուլիի ինքնակառավարման 11 աշխատակիցներ այցով մեկնել են եվրոպական երեք երկիր

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարման 11 աշխատակիցներ գործուղվում են եվրոպական երեք երկրներ։ Մառնեուլիի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցները մեկնել են Իսպանիա, Գերմանիա և Սլովակիա։



Բոլոր երեք խմբերի այցերը համընկել են միմյանց հետ՝ ապրիլի 23-28-ը՝ Սլովակիա, 22-29-ը՝ Գերմանիա, ապրիլի 22-27-ը՝ Իսպանիա։

Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը և քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն Գերմանիայում են։

«Հանրային համալսարանների գերմանական ասոցիացիայի միջազգային համագործակցության ինստիտուտը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարությամբ կազմակերպում է ճանաչողական այց Գերմանիա»։ - նշված է Մառնեուլիի քաղաքային խորհրդի «Ռադիո Մառնեուլի»-ին  տրամադրված տեղեկատվության մեջ։

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոյին Դեկանոիձեն, քաղաքապետարանի առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար Նինո Դեկանոիձեն, հասարակայնության հետ կապերի վարչության երկրորդական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը  Դավիթ Չիկաձեն  քաղաքապետարանում աշխատանքային պայմանագրով  աշխատողը քաղաքապետի օգնական Քյամրան Կիրյակովն է և Մառնեուլիի քաղաքային խորհրդի անդամ Թեոնա Ֆարջիանին։

«Տեղեկացնենք, որ նամակ է ստացվել «Կովկաս» հիմնադրամից՝ Նիդերլանդների Թագավորության մշակույթի և գիտության միջազգային կենտրոնից՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի ինքնակառավարման պատվիրակության միջազգային գագաթնաժողովին հրավիրելու վերաբերյալ։ Արվեստի և մշակույթի փառատոներ Ժիրոնայում (Իսպանիա) 2023 թվականի ապրիլի 22-26-ը։
Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքապետի հրամանի հիման վրա քաղաքապետարանի աշխատակիցներ են ընտրվել և մեկնում են՝ մասնակցելու վերոնշյալ գագաթնաժողովին
։ -Նշված է  առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության պետի հաշվետվության  քարտում։

Երրորդ խմբում ընդգրկված են Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի գենդերային հարցերի և ոչ կառավարական հատվածի հետ կապերի բաժնի ղեկավար Իա Էսեբուան, նույն վարչության ավագ մասնագետ Տատյա Չաչանիձեն, ենթակառուցվածքների շինարարության և զարգացման գործընթացի պլանավորման ղեկավար Կառլո Ասանիձեն, քաղաքապետարանի վարչություն, և Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն։ Նրանք ճանաչողական այցով գտնվում են Սլովակիայում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google